Газета
Скачать газету Вернатун
Школа и садик
Армянская Школа

Детский сад
Кружки и клубы
Кружки и клубы

Армянский клуб игры Мафия
Задай вопрос
Задай вопрос
Контакты
Одесская Армянская Община Контакты:
Адрес: 65009, Одесса,
Гагаринское Плато, 5/4
Телефон: (048)-798-35-03,
E-mail: armodessa@ukr.net
Мы с соц. сетях
VK TR YouTube
Статистика
Авторизация
Гость
Сообщения:

Группа:
Гости
Зарегистрируйтесь или авторизуйтесь!
Категории
Объявление Сайта [171]
Здесь вы можете прочитать объявления сайта .
Новости Диаспоры Одессы [85]
Здесь вы можете прочитать новости Армянской Диаспоры Одессы
Видео новости [3]
Видео новости
Новости Армении [30]
Всё об Армении из разных источников.
Календарь

«  Январь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Праздники Армении
Праздники Армении
Поиск
» » Դասը վարում է ծնողը
13:54:25
Դասը վարում է ծնողը

‹‹Հացը բարիք է ժողովրդական. պետք է պահպանենք մի փշրանքն անգամ››:


   Սա ժողովրդական ամենահին թևավոր խոսքերից է, որը դարձել է նշանաբան ու կենսակերպ  մեր ազգի համար, և նրանով անհիշելի ժամանակներից առաջնորդվել է մեր ժողովուրդը:

Դարեր ի վեր հայերը՝ սրտերը ծով, սեղանները՝ պապենական աղ ու հացով, հյուրասեր ժողովրդի համբավ են վայելում: Հետևաբար, նրանց  բազմադարյան, հարուստ ու ճոխ մշակույթի անբաժանելի մասն է կազմում խոհանոցայինը: Կարծիք կա, որ հայկական խոհանոցային ավանդույթը 3000-ամյա պատմություն ունի: Սակայն խոհարարական շատ գլուխգործոցների ու ավանդական ուտեստների, աղցանների ու խորտիկների, պահածոների ու թխվածքների, քաղցրավենիքի ու թթուների  բաղադրատոմսեր փոփոխությունների են ենթարկվել:

   Նրանք փոփոխություններ են կրել ու կրում են կամա թե ակամա՝ այլ ազգերի խոհանոցային մշակույթի ազդեցությամբ, սակայն պատրաստման եղանակներն ու ձևերը, գաղտնիքներն ու նրբությունները, անտարակույս, գալիս են հնուց և դարեդար փոխանցվել են սերունդներին: Դրան նպաստել են գլխավորապես հայ կանայք: Հայ օջախների տատիկներն ու մայրիկները մեր դարավոր ավանդույթների, այդ թվում և խոհանոցային, կրողներն ու սերունդներին փոխանցողներն են: Նրանցից շատերը խոհարարական արվեստի ոսկեձեռիկ ու անզուգական վարպետներ են (Ինչու՞չէ՝  նաև հայ տղամարդիկ…):

 Դա ակնհայտ դրսևորվեց  Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան քառամյա դպրոցի ծնողների վարած՝ հայկական խոհարարական արվեստի դասերի ընթացքում: Ճգնաժամային իրավիճակն անգամ խոչընդոտ չհանդիսացավ նրանց գործունեությանը. տնօրեն Էլեն Պողոսյանի ղեկավարությամբ ծնող-մայրիկները սիրով ու պատասխանատվության մեծ զգացումով վարում են հայկական խոհանոցի դասերը: Հարգելով այլ ազգերի խոհանոցային մշակույթը՝ նրանք ձգտում են, որ սփյուռքում չկորչի հայ մշակույթի այս ‹‹համեղ պատառի›› բույրն ու համը, ձևն ու տեսքը, որ այն չփոխարինվի օտարով, որ պահպանվի մերը՝ ազգայինը, և փոխանցվի նոր սերնդին: Մայրը օրինակ է ծառայում ոչ միայն իր գործով, այլև  խոհանոց-դասասենյակում ունեցած արտաքին տեսքով և խոսքով: Ծնող-ուսուցիչները  ձգտւմ են, որ դասի ընթացքում գործածվող բառերը լինեն հայերեն:

   Սա երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության արժեհամակարգի բաղկացուցիչ տարր է: Դասապրոցեսին ոգևորությամբ մասնակցում են նաև ռուսախոս խմբում սովորող այլազգի երեխաներն ու նրանց ծնողները: Ինքս եղա այս ‹‹համեղ դասերից›› մի քանիսի ականատեսը: Յուրաքանչյուր դասի ընթացքում  ներկայացվում են մեկական ճաշատեսակ, աղցան և խմորեղեն: Մեր շնորհալի ծնողները տանը նախապես պատրաստում են այն կերակրատեսակներն ու աղցանները,  խմորեղենի տեսակներն ու հյութերը, որոնց պատրաստումը  դպրոցում հնարավոր չէ իրականացնել: Իսկ  եթե պատրաստման պրոցեսը մատչելի է, կատարվում է դասասենյակում և միաժամանակ ուսուցանվում: Առաջին դասին ծնող Նելլի Գասպարյանը ներկայացրեց խաղողի թփով տոլմա, աղցան և ավանդական գաթա (Ի դեպ, Նելլին տղայի մայրիկ է, սակայն իր պարտքն է համարում ուսուցանել մյուս մայրերի աղջիկներին.  չէ՞որ մեր դպրոցը մի մեծ հայ ընտանիք է՝ իր ծնողներով, ուստրերով ու դուստրերով…): Երբ նա բաց արեց կաթսայի կափարիչը, և տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվեց  դասասենյակում, մեկը հիացմունքով բացականչեց.

- ՈՒ՜ֆ, ի՜նչ տոլմա է…

  Ինքս ակամա հիշեցի սիրված կինոհերոսների երկխոսությունը.

- Վալիկո՛ջան, գնանք մեր տուն, մայրս տոլմա կպատրաստի: Դու տոլմա սիրու՞մ ես:

- Ո՛չ:                                                                                       

 - Որովհետև ձեզ մոտ չեն կարողանում պատրաստել իսկական տոլմա: Իսկական տոլմա՜ն…

   Ճշմարիտ է ասված… Հայ օջախներում ավանդական տոլմայի բոլոր տարատեսակները պատրաստվում են, սակայն յուրաքանչյուրում՝ յուրովի: Սա ստեղծագործական պրոցես է, որի արդյունքը կախված է ոչ միայն բաղադրատարրերից ու չափերից… Նրանում ներդրվում են մտքի երևակայությունն ու ճկունությունը, նաև՝ մարդու տրամադրությունն ու ամենակարևորը՝սերը: Զուր չեն ասում, թե՝ կստացվի համով ու հոտով, եթե պատրաստես հոգով ու սրտով:

   Աշակերտները գրատախտակին հայերեն լեզվով գրեցին բաղադրաչափերը, իսկ ծնող- ուսուցիչը մեկնաբանեց պատրաստման եղանակները, մատուցման, սպասարկման կարգն ու ձևը, սեղանների՝ բովանդակությանը համապատասխանող սպասքավորումն ու ձևավորումը: Նա ընդգծեց սփռոցի և այլ պարագաների գույների ու ձևերի ներդաշնակության անհրաժեշտությունը, որպեսզի հյուրընկալությունն ու հյուրասիրությունը  և պարզապես  ճաշկերույթը  լինեն գեղեցիկ ու ճաշակով, կայանան հաճելի իրավիճակներում: Նաև հիշեցրեց սեղանների շուրջ վարվելակերպի կանոնները: Դրանց  թվում շատ կարևոր է սեղանի շուրջ մեծերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը՝ ուշադրությունն ու հարգանքը, որը մեր ազգին բնութագրող հատկանիշներից է:

   Այսպես, մի մեծ հայ ընտանիքի նման բոլորը միասին, ուրախ ծիծաղով իրենց հացը անուշ արին՝ ուշիուշով լսելով դասը և ձգտելով ըմբռնել  բացատրություններն ու մեկնությունները:

   Գաղտնիք չէ՝ որպեսզի պատրաստված ուտելիքը լինի ոչ միայն անուշահամ, այլ նաև  օգտակար, խոհարարական գործի կարևոր տարր է պարագաների ու մթերքների որակը: Դրանում համոզվեցինք, երբ հաջորդ դասին ճաշակեցինք Զառա Ջինանյանի պատրաստած՝ գառան մսով խաշլաման և բլղուրով աղցանը: Համեմունքների անուշ բուրմունքից արբած՝ ես մտովի տեղափոխվեցի մանկությանս գիրկը: Ինձ պարուրեցին մանկության ջերմ հուշերը. մենք ընտանիքով հաճախ էինք հանգստանում բնության գրկում…հայրս ճարճատող խարույկի վրա պատրաստում էր իր ֆիրմային  ուտեստները՝ գառան մսով խաշլաման ու խորովածը: Իսկ տատս, որ իր գերդաստանի մյուս կանանց նման ավանդապաշտ կին էր, ասում էր.‹‹Բալա՛ջան, մենք քրիստոնյա ազգ ենք, ուտելուց առաջ մենք  պիտի աղոթենք››: Տատիս խորհրդով այդպես էլ վարվում էինք…

   Շարունակենք դասը… ՈՒտելիքը հրամցվեց մեր ազգային հացով՝ ցորենաբույր լավաշով: Մայրիկը տեղեկություններ ներկայացրեց նաև հայկական կավածեփ թոնրի մասին, որում թխված հացը յուրահատուկ համ ու հոտ ունի ՝

                            Մեր լավաշ հացը մեր պարզությունն է,

                            Որ բաց ենք անում ամենքի առաջ,,                     

                            Մեր լավաշ հացը… մեր պատմությունն է՝

                            Կրակի բոցում թրծված ու հառնած..

   Լավաշով փաթաթված՝ պանիրով ու ապխտած մսերով բրդուճները ակնթարթորեն  դառնում են հաճույքով ուտվող խորտիկներ ու նախուտեստներ:

   Սկուտեղի վրա բրգաձև դասավորված էին քաղցրանուշ էկլերները…

    Այսպես, կիսամյակի ընթացքում յուրաքանչյուր կիրակի մայրիկները՝ Լուսինե Բազիկյանը, Լուսինե Սարդարյանը և ուրիշներ, սիրով ու նվիրումով վարեցին խոհանոցային մշակույթի դասերը, և հայկական քյուֆթան ու պասուց տոլման, գաթան ու փախլավան ‹‹բուրեցին հայերեն»:

   Իսկ Նոր տարվա նախաշեմին Լուսինե Սաֆարյանն ու Լյուդմիլա Վարագյանը տոնական դասով ամփոփեցին կիսամյակը (Այս շնորհաշատ ծնողները դպրոցում կազմակերպվող միջոցառումներին գործածվող շատ դեկորացիաների հեղինակներ են): Այն ընթացավ հայկական հաճելի մեղեդիների հնչյունների ներքո;  Գեղեցիկ ու ճաշակով ձևավորված սուփրա- սեղանի ուտեստների տեսքն ու համը բավարարում էին անգամ ամենանրբաճաշակ քիմքի տեր մարդու: Սեղանն այսօր խորին խորհուրդ ունի, քանզի աշխարհիկ տոնը համընկնում է Սուրբ Ծննդյան պահքի հետ: Ներկայացված էին ամանորյա տեսականու նմուշներ՝ պասուց տոլմա և ղավուրմա /տհալ/, աղցաններ՝լոբով, ավելուկով: Ահա հայկական ավանդական թխվածքների գլուխգործոցները՝ նախշազարդ գաթան և շաքար-լոխումը, չորացրած ու թարմ մրգերը: Լուսինեն մեկնաբանեց  պասուց տոլմայի պատրաստումը, բացատրեց տոլմա բառի ծագումն ու նշանակությունը, որոշ տեղեկություններ հայտնեց նրա առաջացման մասին, նաև այն, որ աշխարհում ճանաչված հայկական այս ճաշատեսակն այնքան ընդունված ու գնահատված է հայերիս կողմից, որ ամեն ամառ նրան նվիրված փառատոն է անցկացվում: Իսկ Լյուդմիլան, բացատրելով ղավուրմայի պատրաստման ձևն ու բաղադրաչափերը, նշեց, որ դեռևս հնում հայ կանայք կճուճների մեջ են պահածոյացրել այն:

Պարտաճանաչ ու սիրալիր մայրիկները, իրար հաջորդելով, քաղցր զրույցով պատմեցին, թե ինչպես են հայ օջախներում դիմավորում Սուրբ Ծնունդն ու Նոր տարին, ընդգծեցին ընտանիքի բոլոր անդամների պարտադիր ներկայությունը հրաշքներով լի պահերին և շնորհավորեցին բոլորին այդ պայծառ տոների առթիվ: Աշակերտները շնորհակալություն հայտնեցին մայրիկ-ուսուցիչներին՝ հյուրասիրության ու տոնական ‹‹համեղ դասի›› համար: Դասն ավարտվեց դպրոցի տնօրենի սրտագին շնորհավորանքներով ու բարեմաղթանքի խոսքերով՝ուղղված իր սիրելի աշակերտներին ու ծնողներին:

    Այս ամենը հայեցիության պահպանման մի միջոց է, որի ընթացքում աշակերտները նաև բազմապատկում են հայկական խոհանոցային ավանդույթների մասին իրենց գիտելիքները: Այն նպատակ է հետապնդում հայրենիքից դուրս ապրող հայորդիներին  հաղորդակից դարձնել իրենց ազգի լավագույն սովորույթներին, նիստուկացին, հայկական ընտանեկան ավանդույթներին և դրանք փոխանցել ապագա սերունդներին, որպեսզի կարողանան կազմել ամրակուռ հայ ընտանիքներ,  որ Հայ մնան:

 Նարինե   Մուրադյան                              

 «‹Վերնատուն›› համայնքաթերթի թղթակից   ք. Օդեսա     

   

    

http://hayernaysor.am

Категория: Новости Диаспоры Одессы | Просмотров: 744 | Добавил: zlodeh | Теги: Одесская Армянская Община, Армяне Украины, Армяне Одессы